«Երազ» այգում հրաձգարանի հաճախորդի կրակոցի անդրադրաձի հետևանքով 15-ամյա տղան վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

9941d520aa3f3e892c85834d2a24f625.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Երազ» այգում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, ով հուլիսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում  «Տիր» հրազգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով ականջի մասում նշված վնասվածքն  է ստացել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

--00--ԶՀ