Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 5253 դիմորդ է մասնակցելու

ՀՈՒՆԻՍԻ 13, 24News   

քննություն

Հանրապետության 35 քննական կենտրոնում հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրվել է 5253 դիմորդ։ Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 7-ին: Միասնական քննությունների վերջին օրը նախատեսված է հունիսի 24-ին։
Վաղվա՝ հունիսի 14-ի հայոց լեզվի և գրականության միասնական քննության Երևանի քննական կենտրոնները, հասցեները, դիմորդների թիվը.
1 Երևանի թիվ 11 հ/դ, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140 դիմ.
2 Երևանի թիվ 14 հ/դ, Կենտրոն, Երվանդ Քոչարի 12/1, 160 դիմ.
3 Երևանի թիվ 57 հ/դ, Կենտրոն, Վրացյան 75, 112 դիմորդ
4 Երևանի թիվ 189 ա/դ,Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 160
5 Երևանի թիվ 155 հ/դ, Աջափնյակ,Բաշինջաղյան 2-րդ նրբ., 140
6 Երևանի թիվ 135 հ/դ, Նոր նորք, Ն. Ստեփանյան 5, 160
7 Երևանի թիվ 190 ա/դ,Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140
8 Երևանի թիվ 168 հ/դ, Աջափնյակ,Բաշինջաղյան 1-ին նրբ.,120
9 Երևանի թիվ 200 հ/դ Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140

--00--ԱՀ