Թուրքիայից պաշտոնյաների պատվիրակություն կմեկնի օկուպացված բերդաքաղաք՝ նշելու Շուշիի հռչակագրի տարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Թուրքիան նախատեսում է մեծ պատվիրակությամբ ներկա լինել Շուշիում կայանալիք միջոցառմանը Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակի կապակցությամբ, գրում է Report-ը։

2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։

--00—ԼՄ