«Շուշիի հռչակագիր»․ Էրդողանը և Ալիևը 2 պետությունների գործակցության նոր պայմանագիր կկնքեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն փաստաթղթին, որը ստորագրվելու է Շուշիում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև։

«Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր» (Şuşa bildirisi) անունը։

Պայմանագրի բովանդակության մասին կան տարբեր ենթադրություններ, սակայն ակնհայտ է, որ այնտեղ խոսք է գնալու Արցախում թուրքական տնտեսական ու քաղաքական ներկայության մեծացման, Սյունիքով անցնելիք «թյուրքական միջանցքի» մասին։

Իսկ այդ նույն ժամանակ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը, ով պիտի պաշտպաներ հայության շահերը, սպառնում է հայությանը հաշվեհարդարներով...»,-գրել է նա։

--00—ԼՄ