Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տասնյակ ակտիվիստների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Ընդդիմության կողմնակիցները Հանրապետության հրապարակով երթ կազմակերպելու ժամանակ հանկարծակի փորձեցին կրկին փակել կառավարական երրորդ շենքի մուտքերը, ինչից հետո սկսվեց ծեծկռտուք ոստիկանների և ակտիվիստների միջև։ Ոստիկանները, գետնին տապալելով, քարշ տալով, բերման ենթարկեցին տասնյակ ակտիվիստների։

--00—ԼՄ