Ամեն ինչի պատրաստ ենք, տուն գնանք, ի՞նչ անենք. գերիների հարազատները կառավարության դիմաց են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Վերջին անգամ չորս օր առաջ ենք խոսել, բնական է՝ ինչ կարող են ասել. «Լավ ենք», էդքան բան են ասում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Բաքվում պահվող հայ գերիներից մեկի հայրը: Նրա խոսքով՝ ցանկանում են ի վերջո հասկանալ՝ ե՞րբ են վերադառնալու իրենց զավակները:

«Էս ութ ամիս է՝ մեզ ամեն անգամ խաբում են, վեց տարվա դատավարությունն էլ եղավ, էլ ինչի՞ սպասենք, որտեղի՞ց ստանանք պատասխանը: Խաղաղ ակցիա ենք իրականացնում, որ աշխարհը տեսնի, գոնե կարողանան մի բան անեն, մեր երեխեքին էնտեղից բերեն»,- ասաց նա:

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների հարազատները: Վերջիններս պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ