Մեր անձնական բարեկամությունը, թանկագի՛ն Սալոմե, հայ և վրացի ժողովուրդների բարեկամության մի մասն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նկար

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի ազգային տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

«Մեծարգո տիկին նախագահ,
Թանկագին Սալոմե,

Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս հղել Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

Հայ-վրացական անկեղծ և հաստատուն բարեկամությունը փոխշահավետ և հաջող համագործակցության իրական պատմություն է, և մենք պետք է հոգ տանենք՝ ավելի խորացնելու և զարգացնելու այն։

Իսկ մեր անձնական բարեկամությունը, թանկագին Սալոմե, հայ և վրացի ժողովուրդների բարեկամության պատմական կամրջի մի մասն է, և ուրախ եմ, որ մեր յուրաքանչյուր հանդիպում Երևանում, Թբիլիսիում կամ միջազգային որևէ հարթակում ուղղված է եղել այն ամրապնդելուն:

Պատրաստ եմ այսուհետ ևս ուժերիս ներածին չափով իմ նպաստը բերել այդ գործին»։

--00—ԼՄ