ՀՀ-ի ու Վրաստանի առողջապահության նախարարները Ժնևում քննարկել են ոլորտի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական իր էջում գրառում է կատարել նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարն առաջարկել Վրաստանի գործընկերոջը փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին Անահիտ Ավանեսյանը հրավիրել է Հայաստան`Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

-00--ԱՀ

Տեսանյութեր