Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ: Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին:

Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:

--00--ԱՀ