ՀՀ եռագույնը՝ Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի ընկերական խաղերի նոր մարզաշապիկի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ՀՀ եռագույն Ուկրաինա ընկերական խաղեր

Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականը, նախապատրաստվելով ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի և Ազգերի լիգայի խաղերին, կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։ Հատուկ այս խաղերի համար «կապտա-դեղինները» ներկայացրել են համազգեստի նոր տարբերակ, որը շատ խորհրդանշական է ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին, telegrafua.com-ին հղումով գրում է tert.am-ը։

Մարզաշապիկի առջևի մասում պատկերված է Ուկրաինայի տարածքը, իսկ սահմանը «ներկված» է այն երկրների դրոշներով, որոնք օգնում են Կիևին այս դժվարին ժամանակաշրջանում։ Մարզաշապիկի մեջտեղում գրված է United for Ukraine («Միավորված հանուն Ուկրաինայի»):

Նշենք, որ պատկերված դրոշների շարքում է նաև ՀՀ եռագույնը:

--00--ԱԱ