Ազգային արխիվից դատախազությանը պատասխաններ տրամադրելու ժամկետները կկրճատվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Այսօր՝ ապրիլի 25-ին,  կայացել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գրիգոր  Արշակյանի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի և Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանի աշխատանքային հանդիպումը։

Քննարկվել են լուծարվող կազմակերպությունների փաստաթղթերի արխիվացման խնդիրները, պետական ռեգիստրում գրանցումների կանոնակարգման և այդ գործընթացում առավել գործուն մեխանիզմների ներդրման հարցեր:

Անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով Գլխավոր դատախազությունից ստացվող հարցումներին: Որոշվել է մշակել արխիվի կողմից պատասխանների տրամադրման նոր՝ առավել արդյունավետ մեթոդներ, կրճատել դրանց ժամկետները և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին շրջայց է կատարվել Հայաստանի ազգային արխիվում, ներկայացվել են ՀՀ Դատախազության 571 ֆոնդը, պատմամշակութային արժեք ներկայացնող հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, Հայաստանի ազգային արխիվի այցեքարտ դարձած տոհմածառերի նմուշներ: Հյուրերը ծանոթացել են նաև արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացին։

--00—ԼՄ