Ազգային արխիվի տնօրենը և Փաստաբանների պալատի նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մարտի 23-ին հանդիպել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հետ։

Զրուցակիցները մասնագիտական քննարկում են ունեցել երկուստեք հուզող հարցերի շուրջ։

Մասնավորապես, անդրադարձ է եղել փաստաբանների կողմից նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության ստացման եղանակին, փաստաբանական հարցումների որոշ անկատարություն շտկելու անհրաժեշտությանը՝ կապված  իրավահաստատող փաստաթղթերի հետ (գույքատիրոջ լիազորագիր, ժառանգական կապը հաստատող փաստաթղթեր և այլն):

Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվ-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել հանդիպումները,  որոնք հնարավորություն կընձեռեն գործնական հարցերին առավել նպատակային և արագ լուծում տալ։

Հանդիպման ավարտին Գրիգոր Արշակյանը և Սիմոն Բաբայանը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի տարածքում, ծանոթացել Արխիվում պահվող պատմամշակութային ժառանգությանը:

--00--ԱՀ