Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Արցախի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

միշել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը։

ՌԴ նախագահը տեղեկացրել է նաև տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

--00—ԼՄ