Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատում ու սահմանագծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

դավիթ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպման ժամանակ հնչեցրած հարցերին:

«Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները։

Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ասեմ ավելին՝ այդ գործընթացը սպասարկելու է հիմնականում Ադրբեջանի շահը։ Պարզապես Ադրբեջանի կողմից ավելի մեծ նշաձողեր են սահմանվում, որպեսզի ստանան ավելին քան կարող են։

Քանի դեռ Հայաստանը գտնվում է թշնամական պետությունների ճնշման ներքո, իսկ Արցախի հիմնահարցը վտանագավոր ռելսերի վրա է դրված, ավելին՝ կարգավորված չէ, Հայաստանը չպետք է մասնակցի իրավական հետևանքներ առաջացնող այդ հակահայկական սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Եթե ինչ-որ բան այսօր հնարավոր չէ, մի՛ քանդեք վաղվա հնարավորության թռիչքուղիները, թողե՛ք սերունդների հնարավոր թռիչքներին»,-գրել է նա:

--00—ԼՄ