Հաստավիզ անդաստիարակների՝ զենք կիրառելու ախորժակը կփակվի. հասարակ քաղաքացին էլ զինված կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Հաստավիզ անդաստիարակների՝ զենք կիրառելու ախորժակը կփակվի. հասարակ քաղաքացին էլ զինված կլինի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ` «Զենքի շրջանառության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը չափազանց կարևոր մշակույթ է ներդնում հասարակության մեջ, մարդիկ սկսելու են գիտակցել ինքնապաշտպանության և պաշտպանվածության կարևորությունը։

Ըստ փորձագետի` վիճակագրությունը ցույց է տալիս, որ համանման օրենքը հանգեցնելու է զենքով հանցագործությունների նվազմանը, քանի որ գործելու է փոխզսպման տրամաբանությունը. որպես կանոն, հանցագործները խուսափում են կրակել օրինական զենքից, հիմնականում անօրինական զենք են կիրառում։

Մանրամասները՝ տեսանյութում։