Կարծում էին՝ «Իսկանդեր»-ով Բաքվի վրա կրակենք՝ կոչնչանա. գնում էինք կատաստրոֆայի, բայց սպասում հրաշքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Կարծում էին՝ «Իսկանդեր»-ով Բաքվի վրա կրակենք՝ կոչնչանա. գնում էինք կատաստրոֆայի, բայց սպասում հրաշքի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը, խոսելով պաշտպանության նոր նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության վերաբերյալ, նշեց, թե  նրա աշխատանքից որոշակի ոգևորություն ունի, հատկապես նշանակումների առումով։

«Կեղտոտ բերանությունը, լուտանքը կանցնեն և կգա սերունդ, որն ամեն ինչ կգնահատի, իսկ մարդիկ թո՛ղ իրենք իրենց հարցնեն, թե ինչի չեն սիրում Արծրուն Հովհաննիսյանին և արդյոք կգտնե՞ն պատասխան»,-հավելեց ՊՆ նախկին խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։