Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. 25-ամյա կնոջ մոտ կաթուցիչ կար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվողներ՝ երևանցի 31-ամյա տղամարդն ու Նորատուսի 25-ամյա բնակչուհին թաքնվում են մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի մոտակա տներից մեկում։

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը նրանք հայտնաբերվեցին Ծովակալ Իսակովի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 25-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ՝ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նրանք ոստիկանությունից ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին։ Նոր Նորքի քրեական հետախույզները նաև հավաստի տեղեկություններ ունեին, որ նրանք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ՝ «տելեգրամով» թմրանյութեր իրացնելով։

Ապրիլի 14-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 31-ամյա տղամարդու կողմից շահագործվող «ԲՄՎ»-ն՝ հայտնաբերելով մոխրացած հետքերով կաթուցիչներ, 20-ից ավելի փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով՝ ընդհանուր շուրջ 25 գրամ քաշով։

Հայտնաբերվեցին նաև պոլիէթիլենային տոպրակներ, էլեկտրական կշեռք և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

--00--ԱՀ