Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

756149072052481.jpg

Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764 900 չափաբաժին այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։

Տեղեկատվության համաձայն, օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։  Moderna-ն հայտարարել է, որ չեն կարծում աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, և որ ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը կայացվել է՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։

--00--ՀԶ