Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

Ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունման գործընթացը։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։ Խոսքը պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու մասին է։

Նախատեսվում է այդ մարզերում պարեկային ծառայությունը գործարկել տարեվերջին։
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե նաև անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմումները ներկայացնելուց հետո քաղաքացիներն անցնում են համապատասխան բժշկական ստուգում, այնուհետև հերթը քննություններին է։
Այս փուլերը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները ոստիկանության կրթահամալիրում մասնակցում են հնգամսյա դասընթացների, հանձնում ավարտական քննություններ, ապա անցնում են ծառայության։
Դիմումների ընդունման գործընթացը կտևի մինչև ապրիլի 15-ը։

--00--ՍԳ