Հրապարակվել են Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու ուսուցման ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

փոլիս

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքը տեղեկացնում է.

«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները դեկտեմբերի 5-ին ամփոփվեցին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում։ Արդյունքում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով հնգամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն ստացան 770 դիմորդ, որոնցից 436-ը՝ քաղաքացիական անձինք, 282-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Ուսման հնարավորություն ստացած անձանցից 52-ն իգական սեռի ներկայացուցիչներ են։

Այս դժվարին փուլը հաղթահարած բոլոր անձանց մաղթում ենք ուսումնառության ընթացքում նորանոր հաջողություններ, ուժ և վճռականություն՝ պատասխանատու ծառայությունն առաջինն ստանձնելու նպատակի իրագործման համար։

Մրցույթն անցած քաղաքացիական անձանց (ոստիկանության ծառայող չհանդիսացող) խնդրում ենք դեկտեմբերի 8-ից 10-ը ներառյալ, ժամը 9։30-ից մինչև 16։00 անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն համապատասխան պայմանագիր կնքելու համար»։ 

--00—ՄՀ