Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։
Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝
▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,
▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը։
Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում ենք ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։

--00—ՄՀ