N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարների հստակ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 4-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մարզումների շրջանակում առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել դրանց կատարման հաջորդականությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կարգը։ Իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։

Ըստ աղբյուրի՝ ամփոփելով շտաբային մարզումների արդյունքները՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

--00--ԱՀ