N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։

--00--ԱՀ