Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել 38-ամյա Մանդիպ Ս.-ին, որը 2020 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մանդիպ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցներին:

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 1-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Կարեն Պ.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Կարեն Պ.-ն ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Ռուստամ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Ռուստամ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 1-ին Չուխաջյան փողոցից բերման են ենթարկել 62-ամյա Էդուարդ Ա.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդուարդ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Մարաշի բաժանմունքի ՔՀԲ ծառայողները ապրիլի 1-ին Նոր Խարբերդի Ա/Ը 2-րդ փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Դերենիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Դերենիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները և վետերանները համատեղ միջոցառումներով ապրիլի 1-ին Նորաշեն թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Կարեն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00--ՍԳ