Հայաստանի և Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողները ներկայացել են կամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

հասարակական

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կոտայքի բաժին է ներկայացել մայիսի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Գևորգ Ս․-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Նաիրիի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 17-ին Նաիրիի բաժին է ներկայացել Արգիշտի Մ․-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա պարտավորվել է ներկայանալ ԱՀ Ստեփանակերտի ՔՈ վարչություն:
Առանց խափանման միջոցի:

--0--ԿԿ