Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

․

Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Գենադի Խ.-ն, որ 2021 թ. հունիսի 9-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ և 264.1-րդ հոդվածների՝ գողությունը և հարբած վիճակում ավտոմեքենա վարելը, մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 14-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Կարեն Շ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին հայտնաբերել են 36-ամյա Ռաֆիկ Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հայկ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից Արցախի իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԱՀ

Տեսանյութեր