Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ և 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի  95-րդ կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում, բախվել են  Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։   

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2 մարդ քաղաքացիական ավտոմեքենաներով ՃՈ ուղեկցությամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ