Բախվել են Mercedes քարշակն ու Toyota Passo-ն, վերջինս կողաշրջվել է, կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

․

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: 

Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ առաջին բուժօգնություն են  ցուցաբերել: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է: 

 Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու  և վարորդին  հայտնաբերելու  ուղղությամբ:

--00--ԱՀ