Հայաստանում այսօրվանից գազի սակագինը բարձրանում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

l-eJzS8PIq7I.jpg

Այսօրվանից գազի սակագինը սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 1-ին բավարարել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա։ Ռուսական ընկերությունն առաջարկում էր գազի  միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

Ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

-00—ՀԶ