Ռուսաստանը չի քննարկում WhatsApp-ն արգելափակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

15

Ռուսաստանը չի քննարկվում WhatsApp հավելվածն իր տարածքում արգելափակելու հարցը՝ չնայած, որ այն պատկանում է ՌԴ-ում ծայրահեղական ճանաչված Meta (Facebook) ընկերությանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական իրավունքի և պետականաշինության հանձնաժողովի նախագագ Անդրեյ Կլիշասը։

Հիշեցնենք, որ ՌԴ դատարանը դատախազության պահանջով ծայրահեղական է ճանաչել Meta (Facebook) ընկերությանն այն բանից հետո, երբ ընկերությունը որոշում էր ընդունել Ռուսաստանի զինվորականների նկատմամբ բռնության կոչերը զետեղել սոցիալական ցանցում՝ պայմանավորված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ։

--00—ՀԶ