WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

էրդողան

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այքութ Էրդողդուն ուշագրավ գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ստամբուլից ընտրված պատգամավորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ և հավելել․

«Ողջ քաղաքական կյանքս անցել է Էրդողանի դեմ պայքարով։ Իմ դեմ Էրդողանի հարուցած տասնյակ դատական գործերում անարդարության զոհ եմ դարձել։ Իմ միակ ցանկությունն այն է, որ Էրդողանը ողջ և առողջ մասնակցի ընտրություններին և այդպես հաշիվ տա ժողովրդին»։

Նշենք, որ վերջին ամիսներին համացանցում մի շարք տեսանյութեր են տարածվում, որոնցում ակնհայտ երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ֆիզիկական տկարությունը։

 --00—ՄՀ