Իրանում կրակի ավանդական տոնի ժամանակ առնվազն 13 մարդ զոհվել է, 814-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

16

Իրանում կրակի ավանդական տոնի` Չարշանբե Սուրիի ժամանակ առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Այսօր երեկոյան ժամը 20:30-ին 13 մարդ, ցավոք, մահացել է վնասվածքներից, 814 մարդ՝ վիրավորվել»,-ասել է նա:

Չարշանբե Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Նոր տարվա՝ Նոուրուզին նախորդող չորեքշաբթի: Նովրուզն այս տարի մարտի 20-ին է: Այդ օրը մարդի խարույկներ են վառում ու ցատկում դրանց վրայով։

--00—ՀԶ