Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1799758264_0_0_3072_1728_1920x0_80_0_0_28f195037f4b95ec0a11352b8cd2a0c7

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 307 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում: Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 --00—ՅՄ