Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Նոր Խարբերդում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

,

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին Երևանի Նոր Խարբերդի Ամառանոցային փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սամվել Ս.-ն, որը մարտի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00--ԱՀ