Արցախում իրադրության լարում ունենք, գազատարի խողովակաշարը խափանվել է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Վերջին օրերին Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմանմբ։ Այս մասին կառավարության նիստում հայտատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս պահին որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի և միջազգային գործընկերների հետ հավելյալ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։  Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։ 

--00—ՄՀ