Իրադրությունը չհանգուցալուծելու պարագայում սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Իրադրությունը լարված է ու մեծ հավանականությամբ շարունակվելու է լարվել։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ կա հավանականություն, որ մեր զինված ուժերն էլ կփորձեն գերի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել և  այս սադրանքը կարող է վերածվել ռազմական բախման․

«Իմ գնահատականով իրադրությունը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման»։

--00—ՄՀ