Իրադրությունը սահմանին. ներկայացնում է ՊՆ մամուլի խոսնակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: 

Անդրադառնալով ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները չհրապարակելուն՝ ՊՆ խոսնակն ասել է, որ բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ սպասում եք, որ պաշարները վերջանան և ինքնուրույն հետ գնան, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

 

Տեսանյութեր