Ուկրաինայում գործում է վրացիներից բաղկացած դիվերսանտների խումբ. աղբյուր 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ուկրաինա

Ուկրաինայի զինված ստորաբաժանումների կազմում գործում է դիվերսիոն հետախուզական խումբ, որը բաղկացած է վրացիներից և կոչվում է «Վրացական ազգային լեգիոն»։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Վրացական ազգային լեգիոնը» կազմված է մոտ  25 հոգուց, որոնց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներից։ Այն գործում է իբրև դիվերսիոն-հետախուզական խումբ Ուկրաինայի Լուգանսկի շրջանում։ Կամավորականների հավաքագրումը տեղի է ունենում Վրաստանի տարածքում այն ազգայնականների շրջանում, որոնք ունեն Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների փորձ։ Դրանք հիմնականում վրաց-աբխազական ու վրաց-օսեթական համակարտությունների մասնակիցներ են, կան նաև այնպիսինները, որոնք ձեռք են բերել մարտական փորձ Աֆղանստանում և Իրաքում», - ասել է գործակալության աղբյուրը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00--ՄՀ