Աբովյանում 13-ամյա տղա է վրաերթի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել  Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա   Սերգեյ Ղ.-ին:

 Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ