Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղություններով թռիչքներ են չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Դեպի Ռուսաստան և Ռուսաստանից դեպի Հայաստան մի շարք թռիչներ են չեղարկվել։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից։

Իրավիճակը պայմանավորված է Դոմբասի խնդրի սրմամբ ու ռուս-ուկրաիանական ռազմական գործողություններով։

Մոսկվայից՝ 2, Նովոսիբիրսկից՝ 1, Սամարայից՝ 1 թռիչք դեպի Հայաստան «ուշացում» է գրանցված, իսկ Կրասնոդարից՝ 2, Սոչիից՝ 1 թռիչք «չեղյալ» է գրանցված։ Ինչ վերաբերում է մեկնումներին, ապա դեպի Մոսկվա՝ 1, Նովոսիբիրսկ՝ 1, Սամարա՝ 1 թռիչք է «ուշանում» կարգավիճակով գրանցված։ Դեպի Կրասնոդար՝ 2, Սոչի՝ 1 թռիչք է չեղարկվել։

--00--ԿԿ