Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

68329672.thumb_

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ինձ ապշեցնում է, որ մեր հանրությունը խաբվում է այն կեղծ թեզին, թե Փաշինյանը հակառակվում է Մոսկվային կամ Մոսկվան ցանկանում է հեռացնել Փաշինյանին:

2018 թվականից հետո շատերն ասում էին, որ Մոսկվան հավան չի Փաշինյանին, ուզում է հեռացնել, հենց դրան էլ վերագրում էին 2020 թվականի պատերազմը: Պատերազմի արդյունքներով միայն մեծացավ ՌԴ–ի ազդեցությունը, ԼՂ–ն հայտնվեց աննախադեպ կախվածության մեջ ՌԴ–ից:

Բայց Փաշինյանին «չսիրող» Մոսկվան ակնհայտ աջակցեց Փաշինյանին 2021 թ. ընտրությունների նախօրեին:

Ինչու՞, որովհետև դրանով կինոն դեռ չէր ավարտվել: Հետո Փաշինյանը կեղծ, թվացյալ հակամոսկովյան քայլեր է անում, իբրև կծում է ռուսներին, քննադատում խաղաղապահներին: ՌԴ–ն թույլատրում է նոր հարձակում Արցախի դեմ՝ մեղադրելով Փաշինյանին: Փաշինյանը վերջնական ձեռքերը լվանում է Արցախի թեմայից՝ մեր հայրենակիցներին թողնելով ծանր վիճակում:

Հենց նույն «հակառուս» Փաշինյանը ՄԱԿ–ի ԱԽ նիստից ժամեր առաջ ասում է, որ Արցախում չկա էթնիկ զտման վտանգ՝ դրանով արջի ծառայություն մատուցելով ՌԴ–ին ու իհարկե, նաև Ադրբեջանին ու Թուրքիային: Արդյունքում, միջազգայիններից որևէ ներգրավվածություն ակնկալելը դառնում է անիրատեսական, քանի որ երկրի ղեկավարն ասում է ամեն ինչ նորմալ է, մի խառնվեք:

Սա էլ հերթական դրվագը Փաշինյանի «արևմտամետության» վերաբերյալ:

Հաջորդ արարը կբեմադրվի Սյունիքի շուրջ, դա Փաշինյանի գալիք տալիքն է: Դրա համար էլ մարգարիտասիմոնյանները, որոնց մեր երկրում տանել չեն կարում, ասում են գնացեք հրապարակ, որի հիման վրա նորմալ մարդիկ չեն ուզում դառնալ պրոռուսական գործիք՝ անգամ Փաշինյանի դեպքում: Ասպարեզ են նետվում այնպիսի դեմքեր, որոնք ընկալվում են որպես պրոռուսական, ուստի մարդիկ չեն ուզի գնալ նրանց հետևից: Արդյունքում, Փաշինյանի մի քիչ էլ կմնա:

Ամբողջը կրկնվում է նույն սցենարով՝ Փաշինյանի կողմից հակառուսական տեքստեր, պատերազմ, կորուստներ զիջում, որի հետևանքով ռուսների ոտքն ավելի է պնդանում մեր երկրում: Երբ էլ մարդիկ ուզում են ուշքի գալ ու հեռացնել Փաշինյանին, իշխանականները գոռում են՝ այ ռուսներին ե՞ք ուզում, դե չէ, իհարկե չէ, չէ՞ որ նրանք մեզ դավաճանել են: Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը»:

--00—ՅՄ