Չեմ ուզում իմ զավակների արյունը թափվի, ՀՀ-ում կապրեն այն ժամանակ, երբ առաջնորդվենք Վիլսոնի վճռով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Չեմ ուզում իմ զավակների արյունը թափվի, ՀՀ֊ում կապրեն այն ժամանակ, երբ առաջնորդվենք Վիլսոնի վճռով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց դիվանագետ Արա Պապյանը։

Հարցազրույցի հիմնական թեմաներն էին՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի «Իրավարար վճիռը», Կարսի պայմանագիրը և այդ ամենի համատեքստում հայ-թուրքական փոխհարաբերությունները։

Պապյանի համոզմամբ, «Իրավարար վճիռն» ավելի քան իրատեսական է և ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական ռեալիզմի տրամաբանության մեջ։

Նրա կարծիքով, եթե մենք ավելի վաղ դա առաջնային պլան մղեինք, ապա պատերազմը չէր լինի և այդքան մարդ չէր զոհվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։