Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

Փետրվարի 16-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք առգրավվեց։
Քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Կողբ գյուղի 25-ամյա մի բնակիչ անօրինական զենք ունի։
Նույն օրը նրա վագոն-տնակում հայտնաբերվեց օդամղիչ հրացան՝ ձևափոխված և հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար:
Հրացանն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական ստորաբաժանում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ