Որսորդմիության անդամն ապօրինի զինամթերք էր պահում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

timthumb

Տավուշի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հերթական ստուգայցերն են իրականացրել:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Մարտի 14-ին նրանք այցելել են Բերդ քաղաքի մի բնակչի առանձնատուն. նա Որսորդմիության անդամ է: Հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ