Թուրքմենստանում մարտին արտահերթ նախագահական ընտրություններ են․նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

Թուրքմենստանի խորհրդարանի ստորին պալատը մարտի 12-ին երկրի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում է ընդունել, հայտնում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքմենստանի ԿԸՀ-ն էր հայտնել, որ երկրում նախագահական արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2022 թվականի մարտի 12-ին։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, խորհրդարանի վերին պալատում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ «բարդ որոշում է» կայացրել, որոշել է հրաժարական տալ։ Բերդիմուհամեդովն ասել էր, որ երկրի զարգացման այս նոր փուլում պետական կառավարումը պետք է վստահել երիտասարդ առաջնորդներին։

--00--ԱՀ