Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են․ պատճառներ ու հետևանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot_2

Օտարերկրյա փորձագետները քննարկել են, թե ինչու Ալիևը որոշեց անցկացնել վաղաժամ նախագահական ընտրություններ, և ինչ ազդեցություն այն կթողնի Երևանի հետ Բաքվի բանակցությունների վրա, գրում է Ամերիկայի Ձայնը։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման ամենից հավանական պատճառը երկրի նախագահ Ալիևի աննախադեպ լեգիտիմության ամրապնդումն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»՝ պնդում է բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը՝ վերլուծական հաստատության կայքէջում լույս տեսած իր հրապարակմամբ: Նա ընդգծում է՝ «կասկածից վեր է, որ նախագահ Ալիևը երբևէ վայելել է այսչափ ժողովրդականություն»:

Ինքը՝ նախագահ Ալիևը, վաղաժամ ընտրությունների անցկացումը բացատրել է երեք հիմնական գործոններով: Հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում հաղթանակը սկիզբ է դրել Ադրբեջանում «նոր դարաշրջանի», հետխորհրդային Ադրբեջանում առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն Ղարաբաղում և այս ընտրությունները կամփոփեն իր կառավարման 20 տարին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ