Ուշադրությո՛ւն․ մարտի 28-29-ին գիշերվան ժամերին սպասվում է բացասական ջերմաստիճան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում  սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

24.03.2021թ.

Երևան քաղաքում՝

Մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մարտի  26-ի ցերեկը, 27-ին   ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ՝ 27-ին  բարձրադիր վայրերում  թաց ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար
Հանրապետության տարածքում՝

Մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին   սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

նկար
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան   24.1°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       -5.4°C (2005թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   8.0°C       
  • --00—ԼՄ