Ամուլսարի հանքավայրի պարագայում հրատապ լուծում պահանջող մի առկախված հարց կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

 

տռռեգտեռգ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար  Լիլիա Շուշանյանը գրել է․

Գործադիրը երեկվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հավանության արժանացրեց նաև Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Անդրադառնանք նախագծում մշակված 2 կարևոր փոփոխության՝ անհաղթահարելի ուժ և իրավունքի փոխանցման գործընթացի բարեփոխում։

Այսօր, հետպատերազմյան շրջանում հասարակության մի ստվար հատվածի համար հանքարդյունաբերության ոլորտի կարևորությունն այլևս կասկածի տակ չի դրվում։ Ավելին, քայլեր են ձեռնարկվում բնագավառում ներդրումների ավելացման ուղղությամբ։ 

Այդուհանդերձ, կա հրատապ լուծում պահանջող մի առկախված հարց։ Մասնավորապես, Ամուլսարի հանքավայրի պարագայում, երբ արդեն քրեական վարույթը կարճվել է, ենթադրվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն կողմից իր հերթին կլինի վերջնական գնահատական ELARD-ի ուսումնասիրության արդյունքում իրենց իսկ կողմից առանձնացված 11 կետերի վերաբերյալ (արդյո՞ք յուրաքանչյուր կետով խնդիրները պարզաբանվել են, թե՞ ոչ)։ Այն դեպքում, երբ ՇՄՆ հիմնավորեց, որ 11 կետերի մասով խնդիր առկա չէ, հանքավայրը պետք է նախապատրաստվի շինարարության վերականգնմանը և շահագործմանը։ 

Սակայն նույնիսկ այդ պարագայում, շահագործող ընկերությունն իրեն տրված իրավունքի ժամկետների և մեր օրենսդրության շրջանակներում պետք է լուծում գտնի, քանի որ շինարարական աշխատանքների փուլը սահմանված էր մինչ 2021թ. հունիսի 1-ը, որից հետո արդեն պետք է սկսվեր արդյունահանման աշխատանքների փուլը։

Ընդ որում, մինչ այդ արդեն ժամկետի փոփոխություն իրականացվել էր՝ հաշվի առնելով, որ Ամուլսարի 2016թ. նախագծում և ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությամբ իրավունքի ժամկետը հաշվարկվել էր 19,5 տարի՝ ներառյալ 5 շինարարության տարի։ Ուստի, այս 5 տարվա հիմքով հետագա փոփոխություն անելն այլևս անհնար էր։ Այս դեպքում, որպեսզի ընկերությունը աշխատի իր իրավունքին և օրենքին համահունչ, պետք է դիմի նախագծի փոփոխության (Հոդված 55) կամ երկարաձգման (Հոդված 57), ինչը, համաձայն գործող Ընդերքի օրենսգրքի, պահանջում է նոր ՇՄԱԳ։ 

Եթե նոր ՇՄԱԳ-ի տարբերակը ժամանակատար է, անհրաժեշտ է գնալ օրենսդրական փոփոխության և ֆորս մաժորների դեպքում, ինչպիսիք են անկարգություն, ջրհեղեղ, պայթյուն, ապստամբություն և այլն, առանց փորձաքննության նախագծային փոփոխություն/երկարաձգում թույլ տալ միայն ժամկետային մասով։ Ընդ որում, այս դեպքում ընկերությունը պետք է հիմնավորի ոչ միայն անհաղթահարելի ուժի առկայությունը, այլև դրա ուղղակի ազդեցությունը իր աշխատանքների իրականացման անհնարինության վրա, իսկ լիազոր մարմինը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia հաստատի դա։ 

Երկրորդ լուծման՝ օրենսդրական նախագիծը մշակել և շրջանառվել էր դեռ անցած տարի ։ 2021թ. օգոստոսից ՀՀ վարչապետի աշխատակազմում գտնվող նախագիծը  երեկ հավանության արժանացավ ։ 

Նախագծով առաջարկվող հաջորդ փոփոխությամբ էականորեն բարեփոխվում է իրավունքի փոխանցման գործընթացը։ Մասնավորապես, այսօր օրենսգրքով պատշաճ կարգավորված չէ իրավունքի փոխանցման գործընթացը.

• առկա հոդվածները հակասում են միմյանց և իրենց վերնագրերին.
• մի հատվածում նշվում է ընդհանուր տնօրինման իրավունքը, սակայն մյուսում ընդգծում է փոխանցումը միայն ընկերության վերակազմակերպման դեպքում, 
• փաստացի լիցենզիան աճուրդի էր հանվում (արդյունքում՝ փոխանցվում), սակայն առանց լիազոր մարմնի համաձայնության, որն էլ օրենքով արգելված էր առոչինչ էր,
• ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, փոխանցման ներկայացվող դիմումի դեպքում դրված չէին դիմողին ներկայացվող որոշ տրամաբանական պահանջներ։ Օրինակ, երբ ընկերությունը դիմում է իրավունք ստանալու, ստուգվում է՝ արդյոք վերջինս ունի սահմանված անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, իսկ փոխանցման դեպքում՝ ոչ։ Մեկ այլ օրինակ՝ ընկերությունը իրավունք ստանալու համար ներկայացնում է ֆինանսական երաշխիք, որը տրված է կոնկրետ բանկից կոնկրետ իրավաբանական անձի, այնինչ, փոխանցման դեպքում նոր ընկերությունից երաշխիք չէր պահանջվում և այլն։ 

--00--ՍԳ