ՆԱՏՕ-ն ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը և կարևորում տարածաշրջանում կայունության հաստատումը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

Կոլոմինա

 ՆԱՏՕ-ն ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը և կարևորում տարածաշրջանում կայունության հաստատումը: Այս մասին թվիթերյան էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Սա իսկապես լավ լուր է: ՆԱՏՕ-ն արժեվորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խորացմանը»,- գրել է Կոլոմինան:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 8 ռազմագերի է վերադարձրել։

--00—ՄՀ