ՆԱՏՕ-ի նավերը նույնիսկ Օդեսա չմտան, գալու են հայերին թուրքերի՞ց պաշտպանեն. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՆԱՏՕ-ի նավերը նույնիսկ Օդեսա չմտան, գալու են հայերին թուրքերի՞ց պաշտպանեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մեր զրուցակցի համոզմամբ, հիմարություն է ՌԴ-ի թուլացումը դիտարկել ՀՀ-ի օգտին, ՆԱՏՕ-ի նավերը չեն բարձրանա մեր լեռները, իսկ մենք չպետք է դաշնակցի թիկունքում խաղեր տանք։

Նրա կարծիքով, եթե ՌԴ֊ն թուլանա, Բաքուն կտրելու է Սյունիքը, իսկ Հայաստանը կմոռանա իր պետականության մասին, եթե թուրք-ադրբեջանական ազդեցությունը մեծանա։

Մանրամասները՝ տեսանյութում։